Սնունդը և առողջությունը
ՀՀ ԱՆ. Առողջ սնուցման 12 պարզագույն սկզբունքները
Կատարյալ առողջությունը ենթադրում է կենսակերպի մի քանի հիմնական կանոնների պահպանում: Տարբեր հիվանդությունների ի հայտ գալու պատճառները քննարկելիս` մասնագետները հաճախ են մատնանշում օրգանիզմի գենետիկ նախատրամադրվածությունը, հիվանդությունների նկատմամբ հակվածությունը, արտաքին գործոնների ներազդեցությունը, վարակների տարածվածությունը: Միևնույն ժամանակ կարևոր նշանակություն է տրվում կանխարգելիչ միջոցառումներին:
Առողջ կենսակերպը 21-րդ դարին բնորոշ տարածված հիվանդությունները կանխարգելող կարևորագույն գործոններից է: Ակտիվ ու շարժուն կենսակերպը, վնասակար սովորություններից հրաժարվելը նույնքան կարևոր են, որքան ճիշտ և առողջ սննդակարգին անցումը:
ՀՀ առողջապահության նախարարությունը խորհուրդ է տալիս կիրառել Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից սահմանված առողջ սնուցման 12 պարզագույն սկզբունքները: Աստիճանաբար այն կարող է դառնալ սովորություն, ինչպես նաև յուրօրինակ մշակույթ՝ ընդունելի բոլոր սերունդների համար:
Սննդակարգը պետք է լինի բազմազան, նախընտրություն տալով բուսական և ոչ թե կենդանական սննդին:
Ամեն օր` սննդի յուրաքանչյուր ընդունման ժամանակ պետք է օգտագործել հաց, հացահատիկային մթերք, մակարոնային արտադրանք, բրինձ կամ կարտոֆիլ:
Օրը մի քանի անգամ պետք է միրգ և բանջարեղեն ուտել՝ նախապատվություն տալով թարմ և տեղական ծագման մթերքին:
Մարմնի քաշը պետք է պահպանել նորմի սահմաններում՝ ամենօրյա չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածության օգնությամբ:
Վերահսկել է պետք օգտագործվող ճարպերի քանակը (այն պետք է կազմի օրվա ընթացքում ստացվող էներգիայի ոչ ավելի, քան 30 տոկոսը) հագեցած ճարպաթթուների մեծ մասը փոխարինելով չհագեցած բուսական յուղերով:
Յուղոտ միսն ու մսամթերքն անհրաժեշտ է փոխարինել ընդեղենով (լոբի, ոսպ, ոլոռ), ձկով, թռչնամսով:
Հարկ է օգտագործել յուղի և աղի ցածր պարունակությամբ կաթ և կաթնամթերք:
Պետք է ընտրել շաքարի ցածր քանակությամբ մթերք` սահմանափակելով ռաֆինացված շաքարի, քաղցր ըմպելիքի և քաղցրավենիքի օգտագործումը:
Օրվա ընթացքում օգտագործված աղի քանակը չպետք է գերազանցի մեկ գդալը՝ 5 գրամ, ներառյալ այն աղը, որն առկա է հացի, վերամշակված, ապխտած կամ պահածոյացված մթերքում:
Չպետք է չարաշահել ալկոհոլը, օրական օգտագործել առավելագույնը մինչև 20 գրամ:
Սնունդը պետք է պատրաստել հիգիենիկ և անվտանգ պայմաններում, նախընտրելի է շոգեխաշման, թխման մեթոդը, այդպիսով հնարավոր է նվազեցնել յուղի կիրառությունը:
Երեխաներին, կյանքի առաջին 6 ամիսներին, պետք է կերակրել բացառապես կրծքով, հաջորդիվ` կյանքի 1-ին տարում կազմակերպելով ճիշտ սնուցում:
Կարևոր է հիշել, որ առողջ սնունդը կերակրի սահմանափակումը չէ, այլ՝ անվտանգ, ճիշտ վերամշակված, հավասարակշռված սննդի կիրառումը:
23.12.2016 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ